Նամակ Սասունցի Դավթին

Բարև Սասունցի Դավիթ, դու իմ կարդացած հերոսներից ամենախիզախն ես : Ես շատ կուզի լինել քեզ նման ուժեղ ,բարի, անվախ: Ես նաև կուզեի, որ քեզ նման ընկեր ունենաի, որովհետեև դու չես դավաճանել քո ընկերներին: Բոլոր զինվորները պետք է քեզ նման կռվեն: Երբ մեծանամ զինվոր դառնամ կուզեմ քեզ պես լինեմ: Ես քեզ շատ եմ սիրում…
Սիրով Ալեքս…

Երբ ընկերներս ինձ հետ են…

Երբ ընկերներս ինձ հետ են ես շատ երջանիկ եմ, որովհետև շատ եմ սիրում իմ ընկերներրին: Ես ունեմ շատ ընկերներ, թե դպրոցում ,թե բակում: Երբ մենք միասին ենք`մենք զբաղվում ենք մեր սիրելի գործերով, տարբեր խաղեր ենք խաղում հեռախոսներով ,հեծանիվ ենք քշում, ֆուտբոլ ենք խաղում: Իսկ երբ մեկը խնդիրներ է ունենում, ես փորձում եմ օգնել նրան:
Հիմա ես տանն եմ ժամանակ անցկացնում Կորոնավիրուսրի պատճառով և շատ տխուր եմ:
Ես ուզում եմ շատ շուտ հանդիպեմ ընկերներիս, քանի որ շատ եմ կարոտել արդեն: Կուզեմ բոլորը առողջ լինեն և չտխրեն:

Մաթեմատիկայի ստուգատես

1. Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8 միավոր
1)478 2)4078 3)4708 4)4780։
2)4078
2. Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:
1) 10099 2) 10010 3) 100098 4) 99
1) 10099

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ 3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:
1) կմեծանա 8 անգամ
4. Գտի՛ր 9729 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 9 2) 29 3) 729 4) 0
3) 729
5. 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
1) 6 2) 7 3) 8 4) 4 5) 5:
4) 4
6. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:
1) 1345, 1356, 1467, 1678
2) 6976, 6965, 6854, 6010
3) 4343, 5787, 1563, 8921
4) 5257, 5563, 6739, 352
5) 8276, 8735, 3459, 9988:

1) 1345, 1356, 1467, 1678

7. 120 թվի 5/6 մասը կլինի
1)52 2) 144 3) 100 4) 20 5) 2
3) 100
8. 64 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
1) 6 2) 8 3) 32 4) 16:
4) 16
9. 616 * 50- 84210 ։ 70+163 արտահայտության արժեքը կլինի
1) 29434 2) 29400 3)29760 4) 29597
3)29760
10. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 3 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:
1
(1+3)x2=8
(8+3)x2=22
(22+3)x2=50
(50+3)x2=106
1,8,22,50,106 Պատ`106

11. Գրիր ամենամեծ քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛ 2-ի :
9990
12. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը
49:7=7
7×4=28
Պատ`P=28
13. Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:
10, 18, 26, 34, 42, …50, 58,66,74,82,88…
14. Քառակուսի հողամասի երեք կողմը շրջապատված է 48 մետր երկարություն ունեցող ցանկապատով։ Գտե՛ք հողամասի մակերեսը։
48:3=16
16×16=256
Պատ` հողամասի մակերեսը 256
15. Ուղղանկյան լայնությունը 26 սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։
26×2=52
26+26+52+52=156
Պատ`p=156
16. Արկղում կար 30 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 5/6 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
30:6×5=25
30-25=5
Պատ`5 գնդակ:

Թեստայն առջադրանք 11-15

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Շաբաթվա, փորձել, պառկած, համբերությունն

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —բախտավոր
բ) ատելի —սիրելի
գ) հիվանդ —առողջ
դ)անհետանալ —հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:

ա) աստիճանաբար-հետզհետե
բ) կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

դժբախտ-պարզ

5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:
— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

6.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական
բնական – արհեստական
7.Վերնագրի´ր տեքստը:
Ալարկոտ Թոմը

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ: Լրացրո՛ւ դրանք:
Սիդը հառաչեց , ձգվեց ,հենվեց արմունկին և Թոմին նայեց:

9.Գրի´ր մեկ բառով.
ա) մոր քույրը —մորաքույր
բ) միտք անել —մտորել
գ) ման գալ —զբոսնել
դ) որոշում կայացնել —որոշել

10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Նա կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:

13. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

բ) պահում էր որպես պահեստային ցավ

Երբ ընկերներս ինձ հետ են…

Երբ ընկերներս ինձ հետ են ես շատ երջանիկ եմ, որովհետև շատ եմ սիրում իմ ընկերներրին: Ես ունեմ շատ ընկերներ, թե դպրոցում ,թե բակում: Երբ մենք միասին ենք`մենք զբաղվում ենք մեր սիրելի գործերով, տարբեր խաղեր ենք խաղում հեռախոսներով ,հեծանիվ ենք քշում, ֆուտբոլ ենք խաղում: Իսկ երբ մեկը խնդիրներ է ունենում, ես փորձում եմ օգնել նրան:
Հիմա ես տանն եմ ժամանակ անցկացնում Կորոնավիրուսրի պատճառով և շատ տխուր եմ:
Ես ուզում եմ շատ շուտ հանդիպեմ ընկերներիս, քանի որ շատ եմ կարոտել արդեն: Կուզեմ բոլորը առողջ լինեն և չտխրեն: